211652_close_icon
views-count23403 դիտում article-date 17:29 30-11-2014

27-ամյա վարորդը «գոլդ» համարներով BMW-ով՝ «շումախերական» վթարի հեղինակ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ժամը 03:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթ, Ռուբինյանց և Գոգոլի փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Պարզվել է, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ, 27-ամյա Հայկ Ավագյանը, վարելով BMW մակնիշի 01 ԼV 010 համարանիշի ավտոմեքենան, նշված փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի սալաքարին, այնուհետև՝ ծառին: Բախումից հետո, ավտոմեքենան կողաշրջվել է ու հարվածել Ռուբինյանց փողոցի թիվ 2/15 շենքի պատին: Վթարի հետևանքով վարորդ Հ. Ավագյանն ու նրա ուղևոր Գևորգ Էլոյանը, ում մնացած տվյալները ճշտվում են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական: Նախնական տվյալներով BMW մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 8.000.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 188.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր