Արտակարգ դեպք՝ Երևանում․ 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակած-կտրած արյունահոսող վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց․
Մայիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «աջ աչքի հատակի ծակած-կտրած արյունահոսող վերք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գեորգ Պողոսյաի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Գրիգոր Պ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Մաշտոցի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 15։00-ի սահմաններում Հալաբյան փողոցի թիվ 7 հասցեի մոտ Գևորգ Փ․-ն անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Գրիգոր Պ․-ի գլխի ու դեմքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գևորգ Փ․-ն հանդիսանում է Երևանի բնակիչ 37-ամյա Գևորգ Փ․-ն, ով նույն օրը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։