211652_close_icon
views-count9859 դիտում article-date 13:30 28-05-2015

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի արձագանքը՝ Սուրեն Խաչատրյանի` Լիցկայի դեմ իրականացված մահափորձին. այն բեմադրվա՞ծ էր, թե՞ ոչ

Հնարավոր է, որ անգամ արձակված 20 կրակոցից հետո ոչ ոք չտուժի: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը՝ արձագանքելով այն կասկածներին, թե Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի դեմ իրականացված մահափորձը բեմադրված է եղել: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ոստիկանապետը համոզմունք հայտնեց, որ այն բեմադրված չի եղել՝ ընդգծելով, որ այս պահին հարուցված քրեական գործով նախաքննություն է ընթանում եւ այս պահին ավելին ասել չի կարող: Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/20/53626/]հայտնել էր[/url], որ մայիսի 20-ի երեկոյան անհայտ անձը կամ անձինք Գորիս-Կապան ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում կրակոցներ էին արձակել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի Lexus մակնիշի 77 LN 077 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Կրակոցների արդյունքում վնասվել էր ավտոմեքենայի դիմապակին, կրակոցի հետքեր կան նաև ավտոմեքենայի աջ և ձախ կողային մասերում: Մեքենայի վրա կային 10-ից ավելի կրակված հետքեր: Ավտոմեքենայում էր եղել նաև մարզպետ Ս. Խաչատրյանը:

Նմանատիպ նյութեր