10261 դիտում
11:55 09-05-2015
Օրենքը չունի զգացմունքային պահեր` այս մեկը դուրդ գալիս է, մյուսը դուրդ չի գալիս. Վլադիմիր Գասպարյանը՝ Սուրեն Խաչատրյանի՝ Լիցկայի որդու մասնակցությամբ միջադեպի մասին
Դուք մտածում եք, որ եթե ինչ-որ մեկին չեն նստացրել, չեն դատել, ուրեմն օրենքը չի՞ աշխատում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե օրե՞նքն է թույլ, թե՞ Խաչատրյանների ընտանիքը, որ նրանց մասնակցությամբ մեկ միջադեպին հաջորդում է մյուսը:
«Ո՛չ օրենքն է թույլ, ո՛չ մյուսը: Օրենքը աշխատում է այնպես, ինչպես պետք է աշխատի: Օրենքը չունի զգացմունքային պահեր` այս մեկը դուրդ գալիս է, մյուսը դուրդ չի գալիս: Կա օրենք՝ խախտել է օրենքը, պատժվում է, չի խախտել, ազատ է արձակվում: Բարոյական կողմը դա բոլորինս է` հասարակությանն է»,- ավելացրեց ՀՀ ոստիկանապետը՝ նշելով, որ իր ուշքը չի գնում ամեն օր նման բաներ լսելու համար:
Միաժամանակ ավելացրեց, որ չի կարող մեկնաբանել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ վերջին միջադեպը, քանի որ դա վերաբերվում է ՀՀ գլխավոր դատախազությանն ու ՀՀ Քննչական կոմիտեին:
«Քննչական կոմիտեի տեղը ինձանից լավ գիտեք: Ես հիմա ուրիշ հիմնարկի տեղ մեկնաբանություն անե՞մ»,- ընդգծեց Վ. Գասպարյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե հանցագործությունները նվազեցնելու համար ինչ մեթոդներ են կիրառվում, ինչին նա պատասխանեց, որ հանցավորության դեմ պայքարի համար այնքան մեթոդներ կան, որ եթե սկսի այդ մասին խոսել, հաստատ ուղեղի ցնցում կստանան:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/04/51695/]հայտնել էր[/url], որ Ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում մայիսի 2-ին Սյունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Հարություն Զաքարյանի դիմումի հիման վրա: Այդ օրը՝ ժամը 21:30-ի սահմաններում, Գորիսի բժշկական կենտրոնից տեղի ոստիկանություն հայտնել էին, որ աջ աչքի վնասվածքով՝ կոպի պատռվածքով իրենց մոտ է տեղափոխվել Հ. Զաքարյանը: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցներին վերջինս հայտարարել էր, որ վնասվածքը ստացել է Գորիս-Երևան ավտոճանապարհի Հարժիս գյուղի հատվածում ավտոմեքենայի վրա աշխատանքներ կատարելիս: Սակայն ոստիկանների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ Հ. Զաքարյանը ստում է, այլ նրա հետ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում Գորիսի տարածքի Սդղի Գյոլ կոչվող վայրում վիճաբանություն էր տեղի ունեցել նրա և Սյունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Դերենիկ Ղևոնդյանի միջև: Ավե;ի ուշ Էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ ծեծկռտուքին մասնակցել են 40-ից ավելի երիտասարդներ, որոնց մեջ է եղել նաև Սյունիքի մարզպետ, «մեծն Լիցկա» մականվամբ Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրանը:
Նմանատիպ նյութեր
91805 դիտում
10:26 23-06-2018
Զգացմունքային պահեր են եղել. Մանվել Գրիգորյանը ցանկացել է վերջին անգամ տեսնել կրտսեր որդուն. «Ժողովուրդ»
7452 դիտում
14:46 28-05-2014
Վլադիմիր Գասպարյանը՝ Գագիկ Ծառուկյանի ազգականների մասնակցությամբ միջադեպի մասին
Այս բաժնից
490 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
328 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց