18417 դիտում
16:28 04-07-2015
Սուրեն Խաչատրյանի՝ Լիցկայի մահափորձի մեջ կասկածվող Արա Բուդաղյանի արձագանքը՝ իրեն հասցեագրված կասկածներին
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի մահափորձի գործով կասկածվող Արա Էմիլի Բուդաղյանը բացարձակապես կապ չունի այդ մահափորձի հետ: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը եւ ավելացրեց, որ այսօր հաջողվել է հանդիպել Արա Բուդաղյանին:
«Նա չի ընդունում եւ այդ կասկածը բացարձակապես նրան չի վերաբերվում: Հիմնավոր ձեւով հերքում է: Հիմա չենք կարող գնահատական տալ՝ որտեղից է եկել եւ այդ կասկածը և ոնց, բայց երբ չես հասկանում, թե ինչ է կատարվում կամ ինչու, փորձում ես հասկանալ՝ իսկ ո՞ւմ է ձեռնտու: Սխալված չեմ ուզում լինել և վերապահումներով եմ ասում, իհարկե, փառք Աստծո, այդ դեպքի ժամանակ ոչ ոք չի զոհվել, սակայն, երբ նայում ենք, թե դեպքի առումով ով շահեց… իհարկե, Սուրիկ Խաչատրյանի կողմը: Խաչատրյաններին շատ ձեռնտու էր այս շրջադարձը: Արտակ Բուդաղյանի հետ դատական գործ է ընթանում, իսկ մյուս եղբոր դեմ այս պատմությունը եկավ, ընդ որում, լրիվ անտեղի: Ինչպես տեսնում եք, Սուրիկ Խաչատրյանի ընտանիքը, համենայն դեպս, չտուժեց»,- ավելացրեց պաշտպանը:
Նշեց նաև, որ օրենքով չարգելված բոլոր ճանապարհներով հասնելու են արդարության:
Մինչեւ այդ հայտնել էինք, որ Ս. Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը եւ Արա Էմիլի Բուդաղյանը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր Ազգային Անվտանգության ծառայությունից:
Օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությունների արդյունքում ձերբակալված անձանց պատկանող բնակարաններից, այլ շինություններից հայտնաբերվել էր մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք, այդ թվում՝ «ԱԿ-74» տեսակի 5. 45 մմ տրամաչափի ինքնաձիգ՝ փամփշտատուփերով եւ փամփուշտներով:
ԱԱՊԾ-ից տեղեկացել էինք նաեւ, որ իրականացվում էին ձերբակալման համար հիմք հանդիսացած կասկածանքի հաստատմանը կամ հերքմանը, ինչպես նաեւ քրեական գործով պարզաբանման ենթակա այլ հանգամանքների ստուգմանն ուղղված տարաբնույթ քննչական եւ օպերատիվ գործողություններ:
Դեպքի վայրում հայտնաբերված գնդակների ու պարկուճների եւ առգրավված զենքի նույնականությունը պարզելու համար նշանակվել էին փորձաքննություններ:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/03/58624/]հայտնել էր[/url], որ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 2-ին Սյունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Հարություն Զաքարյանի դիմումի հիման վրա: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հիվանդանոց մեկնած ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցներին վերջինս հայտարարել է, որ վնասվածքը ստացել է Գորիս-Երևան ավտոճանապարհի Հարժիս գյուղի հատվածում ավտոմեքենայի վրա աշխատանքներ կատարելիս, սակայն ոստիկանների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ Հ. Զաքարյանը ստում է, այլ նրա հետ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում Գորիսի տարածքի Սդղի Գյոլ կոչվող վայրում վիճաբանություն է տեղի ունեցել նրա և Սյունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Դերենիկ Ղևոնդյանի միջև: Գ. Շամշյանը հայտնել էր նաև, որ երկու կողմից էլ կային վիրավորներ: Իսկ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ ծեծկռտուքին մասնակցել են 40-ից ավելի երիտասարդներ, որոնց մեջ է եղել նաև Սյունիքի մարզպետ, «մեծն Լիցկա» մականվամբ Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
928 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
850 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
913 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին