211652_close_icon
views-count24176 դիտում article-date 23:55 08-05-2015

Ողբերգական դեպք Լոռու մարզում. Վահագնաձոր գյուղի անտառում հայտնաբերվել է 25-ամյա տղայի դին

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Վահագնաձոր գյուղի անտառում երիտասարդ տղայի դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ տեղեկությունների՝ մահացածը նույն գյուղի բնակիչ, 25-ամյա Հենրիկ Աթոյանն էր, ով առանց համարանիշներով УАЗ 69 մակնիշի ավտոմեքենայով վթարի էր ենթարկվել: Ֆոտոլրագրողի տեղեկություններովч այսօր կեսօրից նրա հարազատները փնտրել են նրան և տևական ժամանակ զանգահարել են նրա բջջայինին, սակայն նա չի պատասխանել, որից հետո գնացել են անտառ, որտեղ էլ հայտնաբերել են: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր