211652_close_icon

Երեկ Երևանում հայաստանյան հայտնի բանկերից մեկի մասնաճյուղը թալանողը նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված ու արդեն Բագրատաշենի անցակետով լքել է Հայաստանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3616 դիտում article-date 12:43 18-11-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն վարչության Երևանի քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողները, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների հետ, պարզել են երեկ՝ նոյեմբերի 17-ին, Երևանում Շինարարների 25 հասցեում գործող «ՎՏԲ» բանկի մասնաճյուղում դիմակավորված ու զինված ավազակային հարձակակում կատարողի ինքնությունը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ այն կատարել է Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ 32-ամյա Հովհաննես Բ.-ն, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտաված, այդ թվում՝ գողության համար և երեկ արդեն նա Բագրատաշենի անցակետով լքել է Հայաստանը: 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 17-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում:
 
Զինված անձը ներխուժել էր Շինարարների 25 հասցեում գործող բանկերից մեկի մասնաճյուղ: 

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության, ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի խմբերը:

Մինչ դեպքի վայր կժամանեին իրավապահները, ստահակը բանկի մասնաճյուղից հափշտակել էր խոշոր չափի գումար և դիմել փախուստի: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հափշտակված գումարն անցնում է 1 միլիոն դրամը: 

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ զինված անձը մտել է բանկի մասնաճյուղ, պարանոցին գցած է եղել ցուցանակ, որի վրա գրված է եղել. 

«Եթե փողերը չտաք, 20 վայրկյանում կտրաքացնեմ»:

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի, բաժնի պետի տեղակալներ Ռուբեն Գրիգորյանի, Արման Գրիգորյանի և հատկապես կարևոր գործերվ ավագ քննիչներ Արթուր Պապոյանի և Գարուշ Գևորգյանի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով քննչական բաժնում «ավազակային հարձակում» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր