Արաբկիրի զինկոմիսարիատի, հարակից մանակապարտեզի և բազմաբնակարան շենքի բակում դիտահորերից դուրս եկող կեղտաջրերը «Վեոլիա ջուր»-ը ժամանակավորապես հեռացրեց. գարշահոտ վիճակը պահպանվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
SHAMSHYAN.com-ը երեկ՝ նոյեմբերի 15-ին, ֆոտոռեպարտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության 2-րդ շենքի, դրան հարակից Արաբկիրի զինկոմիսարիատի և մանկապարտեզի հարևանությամբ տիրող գարշահոտ ու հակասանիտարական վիճակի մասին, երբ դիտահորերից տևական ժամանակ դուրս թափվող կեղտաջուրը հոսում էր ճանապարհով մեկ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից ժամեր անց «Վեոլիա ջուր» ընկերությունը այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամանում է նշված հասցե և հատուկ տեխնիկայի միջոցով բացում խցանված կոյուղատարերը և այդքանով իրենց գործը համարում են ավարտված:
Այն որ «Վեոլիա ջուր»-ն օպերատիվորեն արձագանքել է հրապարակմանը և բնակիչների խնդրանքին, գովելի է, սակայն շենքի 3 մուտքերի դիմաց դիտահորերից թափված կեղտը մինչև այժմ մնացել է այնտեղ ու գարշահոտը զգացվում է անգամ մի քանի 100 մետրից:
Այսօր նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի հանձնարարականով՝ նշված հասցե են ժամանել թաղապետարանի կումունալ բաժնի աշխատակիցները՝ գլխավոր մասնագետ Բորիս Գրիգորյանի գլխավորությամբ:
Վերջինը բնակիչների հետ զրույցում հայտնեց, որ «Վեոլիա ջուր»-ը խոստացել է, որ այսօր գան ու կատարեն ճանապարհի լվացման աշխատանքներ:
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության 2-րդ շենքի հարակից տարածքներում, որտեղ գործում է մանկապարտեզ, կա մանկական խաղահրապարակ, հարևանությամբ էլ Արաբկիրի զինկոմիսարիատն է գտնվում, երկար ու ձիգ տարիներ է՝ գարշահոտ վիճակ էր տիրում։ Գրեթե ամեն շաբաթ դիտահորերից դուրս եկող կեղտը ամբողջ տարածքը վերածում էր հակասանիտարական վիճակի, քանի որ ո՛չ Երևանի քաղաքապետարանը, ո՛չ «Վեոլիա ջուրը» ոչինչ չեն ձեռնարկում դրա դեմն առնելու համար։
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«Էս խնդիրը երկար տարիների պատմություն ունի։ Ինչ կառույցի ասես դիմել են, բոլոր տեղերից էլ միայն սին ու դատարկ խոստումներ ենք լսել։ Մի քանի անգամ «Վեոլիա ջուրը» մեր երկար ահազանգերից հետո ժամանել ու իբրև թե գործ է արել, ինչ-որ մեքենայով մաքրել են խողովակները, բայց մեկ օր անց նույն վիճակն է եղել։ Երևանի քաղաքապետարան ենք դիմել ու դիմում ենք, նույն պատասխանն են տալիս՝ դա մեր իրավասության շրջանակում չէ։
Չգիտենք՝ էլ ում դիմենք։ Մնում է դիմենք առողջության նախարարին, որպեսզի գոնե նա միջնորդի Երևանի քաղաքապետարանին ու «Վեոլիա ջրին», որ էս վարակը վերացնել տան։
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին էլ ուզում ենք դիմենք, որ ինքը գոնե իր հնարավորության սահմաններում մի բան անի, բայց ճիշտ ու հարցը գոնե երկար ժամանակով լուծելու համար պետք է հին, սովետական տարիներից շահագործվող, սակայն դարն ապրած էդ կոյուղատարերը փոխվեն նորով, փոխվեն նաև դիտահորերը, ու վստահ ենք՝ էդ խնդիրը կլուծվի։
Մեզ ասում են՝ պայքարեք կորոնայի դեմ, տարատեսակ վիրուսների դեմ, այս դեպքում սա կորոնայից ավելի վտանգավոր իրավիճակ կստեղծի։ Հարևանությամբ մանկապարտեզ կա, Արաբկիրի զինկոմիսարիատ կա, խանութներ ու սննդի կետեր կան, բայց չգիտենք, թե երբ էդ մարդիկ ու մենք՝ բնակիչներով, կփրկվենք էս գարշահոտ վիճակից։
Շենքը երեք մուտքանի է, նկուղային հարկն էլ եթե հաշվես, 10 հարկ է, ու էդ ամբողջ բազմաբնակարանային շենքը կհայտնվի նաև վթարային իրավիճակում, քանի որ կեղտաջրերը լցվում են նաև նկուղներ, ինչն էլ պարարտ հող է ստեղծում, որ շենքի հիմքերը խարխլվեն»։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի