Ավտովթար՝ Արմավիրի մարզում. 40-ամյա վարորդը էլեկտրամոբիլով Մեծամոր քաղաքում բախվել է պատին. օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 04:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 40-ամյա Լևոն Ֆ.-ն իր վարած էլեկտրամոբիլով, դեռևս անհայտ հանգամանքներում, Մեծամոր քաղաքի շրջանաձև խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի, և դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ:
Վթարի փսատով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։