211652_close_icon
views-count27633 դիտում article-date 18:00 06-05-2015

Ողբերգական դեպք՝ Երևանում. Աղայան փողոցի թիվ 15 շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնի բաժնի օպերատիվ կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղայան փողոցի թիվ 15 շենքի բակում կնոջ դի կա: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ: Տեղում են ևաև ոստիկանության պարեկապահակային գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները: Ոստիկանները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 77-ամյա Ս. Շ.-ի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ինքնասպանություն գործելու նպատակով 5-րդ հարկից ցած է նետվել: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ քննչական բաժնի ավագ քննիչ Արշակ Միրզոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև դատական բժիշկն ու դի տեղափոխող բրիգադը: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում դիակի դատաբժշկական: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր