18347 դիտում
13:36 31-03-2015
Արտակարգ դեպք Երևանում. 80-ամյա տատիկը սպառնում էր բանկի դիմաց անժամկետ նստացույց անել, քանի որ բանկն իր պարտքը չի վճարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Քաղաքացիներն ահազանգել են Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում գտնվող ինչ-որ բանկի մոտ մեծահասակ կինը նստել է փողոցում և հրաժարվում է ազատել փողոցը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, ովքեր տևական ժամանակ տատիկին համոզում էին, որպեսզի իրեն տեղափոխեն իր տուն, սակայն նա պատասխանում էր, որ բանկը ԽՍՀՄ տարիներից մնացած իր գումարը չի վճարում իրեն:
Որոշ ժամանակ անց ՃՈ աշխատակիցների կանչով ժամանեցին նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակիցները, ովքեր խոստացան, որ տատիկի խնդիրը կլուծեն, ինչից հետո նրան ոստիկանության ծառայողական ավտոմեքենայով տեղափոխեցին Օրբելի փողոցի իր բնակարանը: Հավաքվածներն ասում էին, որ մեծահասակ կինը մոտ 80 տարեկան է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
829 դիտում
19:27 03-04-2024
«Գոյ» թատրոնի դիմաց դերասանները անժամկետ նստացույց են սկսել
Այս բաժնից
15583 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35840 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց