211652_close_icon

Արտակարգ իրավիճակ Երևանում․ Նորք-Մարաշի 1000-ավոր բնակիչներ սպառնում են Վեոլիա Ջրի գլխավոր մասնաշենքի դիմաց բողոքի ակցիաներ իրականացնել․ այդ թվում՝ նստացույց․ պատճառը բնակիչներին անջուր թողնելն է․ՖՈՏՈՌԵՊԱՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count47198 դիտում article-date 19:05 25-07-2025
Արդեն մի քանի օր է, Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Սերո Խանզադյան փողոցի և հարակից սեփական տների ու բարձրահարկ շենքերի բնակիչները «քաղցր», անգամ մի քանի բալանոց խոսքեր են ուղղում «Վեոլիա Ջուր» ընկերությանը։

Այսօր՝ հուլիսի 25-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․

«10 օր է, էդ «Վեոլիա Ջուր» ընկերությունը մեր հոգեկանն խանգարեց։ 10 օր է, ամեն օր ստում են։ Օրը մի քանի անգամ էդպես բնակիչ չկա, որ չզանգահարի «Վեոլիա Ջուր»-ի թեժ գիծ։ Եթե առաջ գոնե պատասխանում էին, հիմա ծպտուններն էլ չի հելնում։ Ով է տեսել 21-րդ դարում նման առհամարհական վերաբերմունք քաղաքացու նկատմամբ։

Չգիտենք, թե էլ ինչ բառերով դիմենք «Վեոլիա»-ին, որ էդ անմարդկային վերաբերմունքը փոխի ու իրոք մտածի ժողովրդի մասին և կանոնավոր, ինչպես գրված է սպառողի հետ կնքված պայմանագրում, ժամանակին ապահովի ջրամատակարարումը։

Ամբողջ փողոցը 10 օր է՝ անջուր նստած է։ Ամառվա էս տապին լիքը տարեցներ կան, որոնց համար ջուրը թիվ 1 կենսական նշանակություն ունի։ Մինչդեռ իրենք, ջրի չլինելու պատճառով, էլ ավելի լուրջ առողջական խնդիրների առաջ են հայտնվում։ Իսկ հարսները չեն կարողանում ժամանակին նորածինների հիգիենայի խնդիրները կարգավորեն։ Այն դեպքում, երբ 90 տոկոսը ժամանակին վճարումներ են կատարում։

Հիմա, հարգելի՛ «Վեոլիա Ջուր», կամ լուծիր այդ խնդիրը, կամ ամենաճիշտ տարբերակը՝ ձեր հիմնարկը պիտի պետականացնեին, որ Հայաստանի ժողովրդին էս վատ վիճակի մեջ չգցեիք։ Խիղճն էլ լավ բան է։ Մի քիչ խիղճ ունենայիք՝ խնդիրը կլուծեիք»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բնակիչները այնքան են զայրացած, որ սպառնում են «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր մասնաշենքի դիմաց բողոքի ակցիաներ իրականացնել՝ ընդհուպ նստացույց։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր