211652_close_icon
views-count70708 դիտում article-date 21:06 27-03-2015

Արտակարգ և ողբերգական դեպք Երևանում. Մելքումով փողոցի 18 շենքի մոտ հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի

Քիչ առաջ արտակարգ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնի և Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մելքումով փողոցի թիվ 18 շենքի բակում երիտասարդ աղջկա դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը և փրկարար ծառայության ՏԿԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցները, որպեսզի մահացած աղջկա դին մոտեցնեն շտապօգնության դի տեղափոխող բրիգադին: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժին, որտեղից նշված հասցե են ժամանում քննիչներն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի փորձաքրեագետը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենքը 16 հարկանի է և, ըստ հարևանների պատմածի, աղջիկը՝ 22-ամյա Սուսաննա Մովսիսյանն էր, ով բնակվում էր 13-րդ հարկում: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար՝ կպարզվի քննության ընթացքում: Մանրամասները՝ քիչ ուշ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր