99986 դիտում
13:58 26-06-2015
Առեղծվածային դեպք՝ Երևանում. Սարյան փողոցի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է աղջկա դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցի թիվ 38 շենքի բակում աղջկա դի կա:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Կենտրոնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև դի տեղափոխող բրիգադը:
Նշված շենքի բակում հայտնաբերվել է մոտ 18-20 տարեկան աղջկա դի և, ըստ նախնական տեղեկությունների, վերջինս ինքնասպանություն է գործել՝ 16 հարկանի այդ շենքից ցած նետվելու եղանակով:
Ոստիկանությունը պարզում է նրա ինքնությունը, ինչպես նաև, թե տանիքի՞ց կամ շենքի ո՞ր հարկից է նա ցած նետվել:
Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժին, որտեղից պետք է ժամանի քննչական խումբը:
***
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցներգը նշված շենքի 13-րդ հարկում հայտնաբերեցին պայուսակ և, ըստ տեղեկությունների, այն պատկանում է ինքնասպանություն գործած աղջկան:
***
16:10
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պայուսակում հայտնաբերել են Հայ-Ռուսական (սլավոնական) համալսարանի ուսանողական տոմս՝ 20-ամյա Հերմինե Խ.-ի անվամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
154476 դիտում
12:03 10-07-2019
Ողբերգական դեպք Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1993 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)