ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել
Այսօր՝ մարտի 20-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով Արա Շահնազարյանը ազատվել է ոստիկանության պետական պահպանության ոստիկանության Մասիսի բաժնի պահպանության բաժանմունքի պետի պաշտոնից:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ա. Շահնազարյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության ուղեկցող վաշտի 1-ին դասակի հրամանատար՝ ազատվելով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի պաշտոնից:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի