Երևանում 29-ամյա վարորդը Dodge-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 2-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ժամը 14:00-ի սահմաններում Ծարավ աղբյուր փողոցում՝ թիվ 55/5 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ, 29-ամյա Վաղինակ Ասատրյանը իր վարած Dodge մակնիշի 33 TԼ 685 համարանշի ավտոեքենայով վրարերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 9-ամյա Ն. Հ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երեխային տեղափոխել է «ԱՐԹՄԵԴ» բժշկական կենտրոն, որտեղից էլ երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
Լուսանկարները Գագիկ Շամշյանի