211652_close_icon
views-count28455 դիտում article-date 14:54 27-02-2015

Արդյո՞ք իրեն անպարտելի համարող Nissan-ի օրինախախտ վարորդը Արմեն Աշոտյանի քրոջ որդին է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կան երիտասարդներ, ովքեր աջ ու ձախ չարամտորեն խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները՝ մտածելով, թե ՃՈ աշխատակիցներն իրենց կատարած ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար արձանագրություն չեն գրի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 27-ին, Իսահակյան փողոցում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հարևանությամբ, Nissan Teana մակնիշի 77 MA 771 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան շուրջ 1 ժամ կայանել էր ճանապարհի մեջտեղում՝ երկկողմանի փակելով փողոցը, ինչը խոչընդոտ էր ստեղծում մյուս տրանսպորտային միջոցների համար, իսկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան բակում կայանված շուրջ 30 ավտոմեքենաներ չէին կարողանում դուրս գալ, քանի որ «ուղեղը շպրիցով հանած» Nissan-ի վարորդը «բլոկադայի» էր ենթարկել թատրոնը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հավաքվածներն ասում էին, որ վարորդի ընկերները հայտարարել են, թե վարորդը ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի քրոջ տղան է և «պռոբլեմ չունի. որտեղ ուզի, կկանգնի»: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Ճանապարհային ոստիկանությունն օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը՝ անկախ նրանից՝ նախարարի քրոջ որդի՞ է, թե ինչ «աղբ» է և կատարած օրինախախտման համար Nissan-ի վարորդը վարչական պատասխանատվության կենթարկվի: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից փորձում է պարզել, թե նշված օրինախախտ վարորդը իր քրոջ որդին է, թե ոչ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր