14357 դիտում
18:14 27-02-2015
«Ուղեղը շպրիցով հանած» օրինախախտ վարորդը, ում ընկերները նրան ներկայացնում էին Արմեն Աշոտյանի քրոջ որդի, չի համապատասխանում իրականությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ի պատասխան [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի՝ «Արդյո՞ք իրեն անպարտելի համարող Nissan-ի օրինախախտ վարորդը Արմեն Աշոտյանի քրոջ որդին է» հրապարակմանը, կրթության և գիտության նախարարությունից արձագանքել են, որ նախարար Արմեն Աշոտյանը քրոջ որդի չունի և նրա ընտանիքի որևէ անդամի չի պատկանում տվյալ պետհամարանիշերով ավտոմեքենան:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/27/44517/]հայտել էր[/url] ֆոտոլրագրողը, փետրվարի 27-ին, Իսահակյան փողոցում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հարևանությամբ, Nissan Teana մակնիշի 77 MA 771 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան շուրջ 1 ժամ կայանել էր ճանապարհի մեջտեղում՝ երկկողմանի փակելով փողոցը, ինչը խոչընդոտ էր ստեղծել մյուս տրանսպորտային միջոցների համար, իսկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան բակում կայանված շուրջ 30 ավտոմեքենաներ չէին կարողացել դուրս գալ, քանի որ «ուղեղը շպրիցով հանած» Nissan-ի վարորդը «բլոկադայի» էր ենթարկել թատրոնը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում հավաքվածներն ասել էին, որ վարորդի ընկերները հայտարարել են, թե վարորդը ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի քրոջ տղան է և «պռոբլեմ չունի. որտեղ ուզի, կկանգնի»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
28884 դիտում
14:54 27-02-2015
Արդյո՞ք իրեն անպարտելի համարող Nissan-ի օրինախախտ վարորդը Արմեն Աշոտյանի քրոջ որդին է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ