211652_close_icon
views-count12806 դիտում article-date 00:45 21-02-2015

Երևանում 33-ամյա վարորդը BMW-ով ոչ սթափ վիճակում ավտոմեքենաների ջարդի հեղինակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում թիվ 1 շենքի դիմաց Երևանի բնակիչ 32-ամյա Արմեն Աղայանը իր վարած BMW մակնիշի 07 DD 022 համարանիշի ավտոմեքենայով բախվել է թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի 34 AD 276 համարանիշի, Honda մակնիշի 15 UO 122 համարանիշի ավտոմեքենաներին այնուհետև բախվել Լուսինե Աղայանի վարած Lexus մակնիշի 74 TT 447 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Արմեն Կոնջորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով BMW-ի վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, և պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ վիճակում: Նախնական տվյալներով LEXUS մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 600.000 ՀՀ դրամ, իսկ HONDA մակնիշի մեքենայինը՝ 400.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, LEXUS մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 178.000 ՀՀ դրամ, իսկ HONDA մակնիշի մեքենայինը՝ 48.000 ՀՀ դրամ: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր