211652_close_icon
views-count43400 դիտում article-date 18:29 20-02-2015

Սուրեն Խաչատրյանը` Լիսկան, ելել է Սյունյաց աշխարհի շալակը ու տզրուկի նման ծծում սյունեցիների արյունը. նոր սկանդալ՝ նրա մասնակցությամբ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը` Լիսկան, այսօր զանգահարել է Գորիսի ԵՊՀ-ի ղեկավարությանը եւ հայտնել, որ համալսարանի խորհրդի նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը այլեւս խորհրդի նախագահ չէ, այլ խորհրդի նախագահը ինքն է եւ վաղը նիստ է հրավիրում: Այս տեղեկությունը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ Գորիսի ԵՊՀ-ի ռեկտոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սաֆարյանը: Նրա հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ: [b]-Պարոն Սաֆարյան, ճի՞շտ է, որ Սուրիկ Խաչատրյանը զանգահարել եւ նման հայտարարություն է արել:[/b] -Այո, ճիշտ է, բայց նա ինձ չի զանգահարել, այլ՝ մեր համալսարանի պռոռեկտորին: Հայտնել է, որ խորհրդի կազմը փոխվել է եւ վաղը ժամը 11.00-ին նիստ է հրավիրում: [b]-Բայց նա նման լիազորություններ ունի՞:[/b] -Ոչ, չունի: Ավելին` այդ փոփոխության մասին , որեւէ իրավասու մարմնից, որեւէ գրավոր տեղեկություն չունեմ: Բայց նախարարությանը հարցում անելով եւ ուսումնասիրելով կառավարության որոշումները՝ հասկացա, որ ոչ նման որոշում կա, ոչ էլ նա նման իրավասություն ունի: Հավանաբար, Սուրիկ Խաչատրյանը ցանկանում է Լիսկայական ձեւով փոփոխություն կատարել: [b]-Լավ , եթե նա նման լիազորություններով օժտված չէ, այս դեպում ինչպե՞ս է կատարվում կազմի փոփոխությունը:[/b] -Դե, գիտեք, ինքը իրեն հռչակել է պատմափիլիսոփա: Եվ, հավանաբար, ցանկանում է ամեն ինչ ինքը որոշի: Իսկ ինչ վերաբերվում է կազմի օրինական փոփոխությանը, ապա կառավարությունը իրավունք ունի կազմի իր վեց անդամին փոփոխել: Եթե կառավարությունը այդ կազմին փոփոխի եւ նախագահը այդ կազմի անդամներից մեկը լինի, ուրեմն պետք է նիստ հրավիրվի եւ նոր նախագահ ընտրվի: Բայց իմ տեղեկություններով՝ կառավարությունը նման փոփոխություններ չի արել: Իսկ, թե Սուրիկ Խաչատրյանը որտեղից է որոշել իր Լիսկայական որոշումը՝ չգիտեմ: [b]-Իսկ նրան ի՞նչ է տալու համալսարանի խորհրդի նախագահ լինելու առկայությունը:[/b] -Նա պարզապես ինձ համարում է իր թիվ մեկ թշնամիներից մեկը: Բայց իմ մեջ նրա նկատմամբ չարություն չկա, քանի որ ես Աստծո պատվիրաններով ապրող մարդ եմ: Նպատակը՝ ինձ ռեկտորությունից հանելն է, բայց չեմ կարծում որ կկարողանա դրան հասնել: [b]-Իսկ ի՞նչ ունեք կիսելու, որ չեք կարողանում կիսել: Ինչո՞վ եք խանգարում նրան:[/b] -Բացարձակ նրա հետ առնչություն չեմ ունեցել: Տեսեք, այսօր համալսարան էլ զանգ է տվել, բայց ինձ հետ չի խոսել:Դա նրա ձեւն է, նրա ձեռագիրը: Ինքը թքած ունի օրենքի, սահմանդրության, մարդու իրավունքների վրա: Իսկ ինչ վերբերում է, թե ինչով եմ խանգարում նրան՝ դա իրենից հարցրեք: Իմ մասով՝ ես նրա դեմ ոչինչ չունեմ: Բայց ակնհայտ է, որ ինձ չի սիրում: Նա նորմալ կրթություն ստացած մարդկանց չի սիրում: Ալերգիա ունի նորմալ ընտանիքներում մեծացած մարդկանցից: Ինքը կարող է զանգի եւ ասի, որ էսինչ դպրոցի ուսուցչին լսարան չթողնի: Հա, մի բան էլ: Բուդաղյանների դեպքից հետո, ես շատ վատ եմ զգացել ու երեւի, որ լրագրողներին չեմ ասել՝ ճիշտ են արել, որ կրակել են, դրանից է նեղվել: Ինքը այդ մարդն է: Ասում է՝ մարդ կա ելել է շալակն աշխարհի մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում: Այս դեպքում՝ այդ մարդը ելել է Սյունյաց աշխարհի շալակը ու տզրուկի նման ծծում է սյունեցիների արյունը: -[b]Համոզվա՞ծ եք, որ այս ամենը ձեր դեմ է:Գուցե Վահե Հակոբյանի դեմ է: Նրան տեղեկացրե՞լ եք այդ զանգի մասին:[/b] -Դե, Վահե Հակոբյանը վաղուց է կամավոր դուրս եկել: Ես նրանց հարաբերությունների մասին ոչինչ չգիտեմ: Բայց Վահե Հակոբյանին զգուշացրեցի այս մասին: Նա էլ ասաց, որ նման փոփոխության մասին տեղյակ չէ: -[b]Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել[/b]: -Դե, ես իմ սահմանադրական պարտականությունները կատարելու եմ: Ավելին` ես ռեկտոր մնալու ձգտում չունեմ, պարզապես արժանապատվության հարց է, որ ինչ-որ մի կիսագրագետ, տգետ, կիսափիլիսոփա պետք է Լոմոնոսովի համալսարանում դոկտորականը պաշտպանածի նկատմամբ գա ոտնձգություններ անի: Այ սա է ամոթը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը զրուցեց նաեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ ռեկտորը խորհրդի անդամ չէ, հետեւաբար իր որոշման մասին նրան տեղյակ պահելու խնդիր չուներ: Նշեց նաեւ, որ իր որոշումը մարզպետի լիազորությունների իրավասության ներքո է: «Մարզպետի իրավունքները եւ լիազորությունները համալսարանի ռեկտորը չի որոշում, այլ կառավարությունը: Եվ ես իմ լիազորություններից դուրս քայլ չեմ արել: Եթե ինքը խորհրդի անդամ լիներ, կառավարության որոշումը իրեն էլ ցույց կտայի»,- նշեց մարզպետը: Ինչ վերբերվում է ռեկտորի այն մտահոգությանը, թե Սուրեն Խաչատրյանը նրան աշխատանքից կազատի, ասաց. «Ես առայժմ նման խնդիր չեմ տեսնում ընդհանրապես: Խորհուրդը 24 անդամ ունի: Խորհուրդը կորոշի ինքը կմնա, թե ոչ: Բայց ամեն դեպքում, օրակարգում նման հարց չկա: Եվ իմ լիազորությունների որոշողն էլ ինքը չի: Այդ խորհրդի հետ ես աշխատել եմ 7 տարի եւ փորձում ենք մեր աշխատանքները շարունակել: Սա է խնդիրը: Ցավագին տանելու բան չկա: Էդ մարդը ինչի՞ է ցավագին տանում, ես չեմ հասկանում»:

Նմանատիպ նյութեր