ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Էմիլ Մարգարյանը թոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատարի պաշտոնից:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության մայոր Արթուր Պետրոսյանն ազատվել է Ճանապարհային ոստիկանության ուղեկցող վաշտի ավագ տեսուչի պաշտոնից և նշանակվել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի