211652_close_icon

Խոշոր հրդեհ Աշտարակում․ հայտնի «Քարե կամուրջ» ռեստորանային համալիրում տաղավարներից մեկը ամբողջությամբ վերածվել է մոխրի․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count4522 դիտում article-date 22:50 14-01-2026
Այսօր՝ հունվարի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքում հայտնի «Քարե կամուրջ» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արմեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ռեստորանային համալիրի տաղավարներից մեկում, որը ամբողջությամբ մոխրի է վերածվել։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, ռեստորանային համալիրի սեփականատիրոջ ինքնությունը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր