Արագածոտնի մարզում Արագածի փրկարարները, պարեկներն ու «Ծաղկահովիտ» ԲԿ-ի բժիշկները, սաստիկ բքի պայմաններում մոտ 2 կմ ձյունապատ անանցանելի ճանապարհը հաղթահարելով, մորն ու նրա 3 անչափահաս երեխաներին տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ հունվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան խոշորացված համայնքի Միրաք բնակավայրի տներից մեկում առողջական խնդիրներ ունեցող բուժառուին գյուղ մտնող ճանապարհին տեղացած առատ ձյան պատճառով «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը չի կարողանում մոտենալ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված գյուղ են մեկնում ՀՀ ՆԳՆ ՓԾ Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանում են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները,
Շտապօգնության բժիշկները, փրկարարներն ու պարեկները փորձում են ոտքով հաղթահարել մոտ 2-կիլոմետրանոց ճանապարհը, սակայն ճանապարհի որոշ հատվածներում ձյան բարձրությունը հասնում է մինչև 2 մետրի։
Տեղում ճանապարհը բացելու համար 2 տրակտորներով աշխատում են ճանապարհն սպասարկող «Մարտիրոսյան» ՍՊԸ-ի աշխատակիցները, ովքեր բքի պայմաններում կարողանում են բացել ճանապարհը, որից հետո շտապօգնության բժիշկները, փրկարարներն ու պարեկները մոտենում ու կարողանում են Միրաք գյուղից մորը և 3 անչափահաս երեխաներին՝ 2 տղային, 1 աղջկան, նախ որոշ հատվածներ ոտքով մոտեցնել շտապօգնության ավտոմեքենային, ինչից հետո նրանք տեղափոխվում են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի