17029 դիտում
12:44 25-01-2015
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի նախկին մարզպետին պատկանող ռեստորանային համալիրի մոտ. բախվել են Opel-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Գայի եւ Երիտասարդական փողոցների խաչմերուկում՝ «Մակու» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Չարենցավան քաղաքի բնակիչներ, 24-ամյա Վարդան Վարդանյանի վարած Opel Astra մակնիշի 53 VR 555 համարանիշի եւ 30-ամյա Արիստակես Մանասյանի վարած Mercedes մակնիշի 91 NN 101 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես Չարենցավանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Opel-ի վարորդ Վ. Վարդանյանն ու Mercedes-ի ուղեւոր, Լոռու մարզի Ափխորի գյուղի բնակիչ, 24-ամյա Կամո Օհանյանը տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն, իսկ Mercedes-ի վարորդ Ա. Մանասյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Սարիկ Դավթյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաեւ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի եւ դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի ավագ քննիչ Արմեն Իսկանդարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9564 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին