10999 դիտում
19:01 22-01-2015
Փոքրիկ Գոռի ամենացանկալի երազանքը կատարվեց՝ Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ
Սիրելի հայրենակիցներ, մենք պաշտոնապես հայտարարում ենք ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ:
Այսօր՝ իր ծննդյան օրը, կատարվեց Գոռի ամենացանկալի երազանքը: Այժմ փոքրիկն առանց օր կորցնելու կարող է մեկնել վիրահատության: Հենց ծննդյան օրը «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը , հոգաբարձուների խորհրդի նախագահ, առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ և հովանու ներքո, փոքրիկի հաշվեհամարին է փոխանցելու և ամբողջացնելու վիրահատության և բուժման համար անհրաժեշտ գումարը: Բացի այդ հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել իր վրա վերցնել հետվիրահատական ընթացքի բոլոր բուժական ծախսերը: Փոքրիկի ծնողները և հարազատները իրենց խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն են հայտնում բոլոր նրանց , ովքեր ընդառաջեցին և իրենց լուման ներդրեցին երեխայի կյանքը փրկելու համար: Շնորհակալություն բոլորին:
Մեծ շնորհակալություն առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, նաև բոլոր այն անծանոթներին, ովքեր իրենց հոգացավությամբ փոքրիկի ծնողների կողքին կանգնեցին և հավատելու հույս տվեցին: Շնորհակալություն Անի Քոչարին հետևողական կերպով ընդառաջելու և փոքրիկի ծնողներին մեծ աջակցություն ցուցաբելու համար: Շնորհակալություն բոլորի աղոթքների համար:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ԲՈԼՈՐԻՆ:
ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՓՈՔՐԻԿ ՀՐԵՇՏԱԿ, ԹՈՂ ՍԱ ԼԻՆԻ ՔՈ ՎԵՐՋԻՆ ԱՅՍՉԱՓ ԴԺՎԱՐԻՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՈՎ ԼԻ ԾՆՈՒՆԴԸ:
Այս մասին տեղեկանում ենք՝ [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1049975248363617&id=1043683802326095]Օգնենք փոքրիկ Գոռին[/url] ֆեյսբուքյան էջից:
Նմանատիպ նյութեր
3567 դիտում
23:33 06-05-2014
Վերջապես կատարվեց լրագրողների դարավոր երազանքը. Կովալենկո Շահգալդյանը իր հրաժարականի մասին
6704 դիտում
16:47 28-08-2017
Ուսման Դեմբելե. Իմ երազանքը կատարվեց. ուղիղ միացում
18805 դիտում
23:22 20-11-2020
«Ննջեց, որ չխենթանա». Վիգեն Սարգսյանի գրառումը՝ Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
616 դիտում
09:22 27-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
874 դիտում
23:04 26-12-2024
2024 թվականին Աջափնյակ վարչական շրջանում բացազատվել է 6000 քմ տարածք