Խոշոր ավտովթար՝ Երևանում. «Mercedes»-ը բախվել է կայանված «Kia»-ին. կա վիրավոր. վարորդներից մեկը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:50-ի սահմաններում Տիգրան Պետրոսյան 25/5 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 24-ամյա Լևոն Ասատրյանի վարած «Mercedes» և 40-ամյա Կարեն Մ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Kia»-ի վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
«Kia»-ն եղել է կայանված, երբ «Mercedes»-ը բախվել է նրան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Միշա Խաչատրյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հայկ Սուքիասյանն ու Սմբատ Գրիգորյանը:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Տեղում պարզվել է, որ «Mercedes»-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագրոծությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Նարեկ Պետրոսյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։