Շենգավիթի ոստիկանների փայլուն օպերացիան՝ Երևանում. Արին-Բերդի փողոցում հայտնաբերվել է Երևանում հայտնի «կավատը», ով պարտքատեր կնոջը ստիպել է մարմնավաճառությամբ փակել պարտքը
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները, համայնքային ոստիկանության ձևավորվելուց հետո, բարձր ցուցանիշներ են գրանցել Շենգավիթ վարչական շրջանում՝ տարբեր տեսակի հանցատեսակների կանխման, նախականխման, բացահայտման ուղղությամբ, ինչպես նաև հայտնաբերել ու Շենգավիթի քննչական բաժին են ներկայացրել մեծ թվով հետախուզման մեջ գտնվող անձանց, այդ թվում՝ աղմկահարույց դեպքերով։
Ոստիկանության Շենգավիթի բաժնում նաև ակտիվ պայքար է տարվում կավատության դեմ, ու ապրիլի 16-ին Շենգավիթի ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվում, որ Երևանի բնակիչ 33-ամյա Լևոն Ս.-ին մի քաղաքացի մոտ 600 հազար դրամ պարտք ունի և քանի որ քաղաքացին ի վիճակի չէ օրերի ընթացքում պարտքը մարել, Լևոն Ս.-ն այդ 29-ամյա կնոջը ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ՝ օրական նրանից պահանջելով 45 հազար դրամ, իսկ չվճարելու դեպքում սպառնալիքներ և հայհոյանքներ է ուղղել այդ կնոջը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում Շենգավիթի ոստիկանները հերթական օպերատիվ տեղեկությունն են ստանում, որ ժամը 22:00-ի սահմաններում Լևոն Ս.-ն այդ կնոջից պահանջել ու ստիպել է, որպեսզի նա գնա Բագրատունյաց փողոց, որը ժողովրդին ավելի շատ հայտնի է «թիթեռնիկների հավաքատեղի» և զբաղվի մարմնավաճառությամբ ու դրա դիմաց իր պարտքը մարի։
Մերժում ստանալուց հետո Լևոն Ս.-ն մի քանի անգամ հարվածել է այդ կնոջը՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Շենգավիթի համայնքային ոստիկանները հաջորդ օրը՝ ապրիլի 17-ին, Արին-Բերդի փողոցում հայտնաբերում են Լևոն Ս.-ին և կավատություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել և Լևոն Ս.-ի հետ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։