Ուսման Դեմբելե. Իմ երազանքը կատարվեց. ուղիղ միացում
«Բարսելոնայի» նորեկ Ուսման Դեմբելեն մեկնաբանել է իր տրանսֆերը Դորտմունդի «Բորուսիայից»:
«Ես շատ ուրախ եմ այստեղ լինել: «Բարսելոնայում» խաղալը միշտ եղել է իմ երազանքը: Այժմ ես այստեղ եմ, եւ երջանիկ եմ, որ այն իրականացավ:
Սա աշխարհի լավագույն ակումբն է՝ աշխարհի լավագույն խաղացողներով: Իմ խնդիրն է ամեն ինչ անել ակումբի, թիմի համար, թիմակիցների հետ փոխըմբռնման հասնել», ասել է Դեմբելեն:
Այժմ «Կամպ Նոու» մարզադաշտում կայանում է 20-ամյա ֆրանսիացու շնորհանդեսը: