211652_close_icon

ԵՄ դիտորդական առաքելությունը ջնջել է գրառումը, որտեղ գրված էր Ցեղասպանություն բառը, այնուհետև տեղադրել նոր գրառում

views-count1231 դիտում article-date 18:06 24-04-2025
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության X-ի էջից հեռացվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի վերաբերյալ գրառումը, որը Ցեղասպանություն բառն էր պարունակում:

Այնուհետև տեղադրվել է նոր գրառում, որտեղ բացակայում է Ցեղասպանություն բառը. փոխարենը նշվում է, որ առաքելությունը հարգանքի տուրք է մատուցել 1915-1923 թվականների հայ զոհերի հիշատակին։

«Այս օրը հիշեցում է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նման վայրագությունները չկրկնվեն»,- նշվում է գրառման երկրարդ հատվածում, որը նույնն է երկու հրապարակումներում։

 

Նմանատիպ նյութեր