211652_close_icon
views-count18758 դիտում article-date 20:23 02-01-2015

Ճանապարհի մերկասառույցի եւ վարորդի անփութության հետեւանքով մեքենան կամրջից ընկել է ցած. 11-ամյա երեխան հիվանդանոցում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի բնակիչ, 35-ամյա Արայիկ Բադալյանը, իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի 67 ԼԼ 413 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Սեւան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում՝ դեպի Երեւան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթ-բետոնե արգելապատնեշին եւ գլխիվայր շրջվելով՝ կամրջից ընկել ցած: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետեւանքով ավտոմեքենայի ուղեւոր՝ 11-ամյա Մերի Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչ Վարդան Դավթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխված երեխան վարորդի աղջիկն է, իսկ վթարի պատճառը հիմնականում այն է, որ ճանապարհին եղել է մերկասառույց, իսկ ավտոմեքենայի անվադողերը ամբողջովին մաշված էին: Եւ եթե վարորդը մեքենան չշահագործեր այդ վիճակում, ապա վթարը տեղի չէր ունենա: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վարորդին եւ ուղեւորին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, ովքեր օպերատիվորեն զանգահարել են շտապօգնություն, որից հետո մինչ ՃՈ աշխատակիցների ժամանումը քաղաքացիները իրենց ուժերով գլխիվայր շրջված ավտոմեքենան ուղղել են: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր