211652_close_icon
views-count17173 դիտում article-date 10:50 31-12-2014

Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. «3110»-ը գլորվել է ձորը. կա 1 զոհ, 1 վիրավոր

Երեկ՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության, Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Սևաբերդ ավտոճանապարհին՝ Սևաբերդ գյուղի վարչական տարածքում, ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ժամը 13:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ, 45-ամյա Էմին Հունանյանը իր վարած Գազ 3110 մակնիշի 13 ՕՕ 568 համարանիշի ավտոմեքենայով նշված ճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլորվել ձորը: Վթարի հետևանքով Է. Հունանյանը և նրա ուղևոր՝ համագյուղացի, 44-ամյա Արայիկ Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ ընդունարանում Է. Հունանյանը մահացել է: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր