211652_close_icon
views-count16845 դիտում article-date 19:57 24-04-2014

Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում, Mitsubishi-ն 70 մետր գլխիվայր շրջվելով գլորվել է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի բնակիչ 46-ամյա Ֆիրդուս Ստեփանյանը վարել Mitsubishi Io մակնիշի 27 ՕՕ 041 համարանիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրին, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 70 մետր գլխիվայր շրջվելով հայտնվել ձորակում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևաքով վարորդը տեղում մահացել է, իսկ ավտոմեքենայի ուղևորներ, նրա համագյուղացիներ 48-ամյա Քաջիկ Գալստյանը, 33-ամյա Արա Հակոբյանը և 52-ամյա Խաչիկ Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն: Վթարի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի պետ Մարատ Դուրյանը, ըստ վթարի վայրում հավաքվածների մեկնել են հիվանդանոց, քանի որ հավաքվածների ասելով, նրանք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Այս պահին վթարի վայրում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխպատակիցները՝ դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ, դեպքի վայրը պահում են իրենց հսկողության տակ, մինչև քարշակ մեքենան մոտենա: Տեղում են նաև ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Բենիկ Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ավագ քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Ապարանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր