211652_close_icon
views-count16610 դիտում article-date 12:26 15-12-2014

Նոր մանրամասներ երեկ Փարաքարի ճանապարհին տեղի ունեցած արտակարգ և խոշոր ավտովթարից. պարզվել է վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺՙ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ դեկտեմբերի 14-ին, Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցում՝ «Ռենեսանս» կահույքի սրահի դիմաց, տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Դաֆ-XF 95 ՏՏ В880 համարանիշի DZ 829 կցորդով բեռնատարը վարել է Վրաստանի Հանրապետության քաղաքացի, Թբիլիսի քաղաքի Տաբիձեի փողոցի բնակիչ, 44-ամյա Գելա Գուրամի Նակաշիձեն, որը ընդհարվել է կայանված վիճակում գտնվող Renault Midliner 230 մակնիշի 34 ՏV 615 համարանիշի ավտոաշտարակ տեսակի ավտոմեքենային: Պարզվել է, որ վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել ավտոաշտարակի վարորդ, Արագածոտնի մարզի Ուջան գյուղի բնակիչ, 51-ամյա Մարտուն Հարությունյանը և այդ պահին աշխատանքներ կատարող Երևան քաղաքի բնակիչ, 34-ամյա Տիգրան Բաթմաջյանը: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ կոտրված ավտոմեքենայի բեկորներն ընկել են նաև ճանապարհով ընթացող Երևանի բնակիչ, 26-ամյա Օմար Շարաբյանի վարած Volkwsagen Passat մակնիշի 83 CC 808 համարանիշի ավտոմեքենայի առջևի պաշտպանիչ վահանակի վրա: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2014/12/14/37019/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], դեկտեմբերի 14-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00- սահմաններում DAV մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարի վարորդ, Վրաստանի քաղաքացի, 44-ամյա Նատաշիձե Գելագուրամին, Երևան -Արմավիր ավտոճանապարհի Երևանյան խճուղու հատվածում՝ «Ռենեսանս» կահույքի սրահի հարևանությամբ, բախվել էր Reno մակնիշի ավտոաշտարակին: Բախման հետևանքով ավտոաշտարակի վրայից աշխատակիցն ու վարորդը շպրտվել էին ներքև, ինչի հետևանքով նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «էրեբունի» բժշկական կենրոն: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր