Ավտովթար՝ Սյունիքի մարզում․ բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը․ 4 վիրավորներից մեկը Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գորիսի գրասենյակի ղեկավարն է, մեկն էլ անչափահաս
Հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 41-ամյա Արբակ Բ․-ի վարած «Toyota» մակնիշի և 37-ամյա Արշակ Ղ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, «Toyota»-ի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 39-ամյա Սահականուշ Ե․-ն, Արբակ Ղ․-ի ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Իննա Բ․-ն, 8-ամյա Արկադի Ղ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիսի» բժշկական կենտրոն, իսկ ժամեր անց նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել վարորդներից Արբակ Բ․-ն։
Վթարի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Գորիսի քննչական բաժնի ավագ քննիչ Լևոնյանը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորներից Սահականուշ Ե․-ն աշխատում է Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գորիսի գրասենյակի ղեկավար, վարորդներից Արբակ Բ․-ն աշխատում է Հայաստանում ՄԱԿ-ի փասխտականների հարցերով Գորիսի գրասենյակում, իսկ «Toyota»-ի վարորդ Արբակ Ղ․-ն աշխատում է «Զանզեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։