ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են կատարել ՀՔԾ նախկին պետի տանը
[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ 2 օր առաջ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են կատարել Հայաստանի հատուկ քննչական ծառայության նախկին պետ՝ Անդրանիկ Միրզոյանի տանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԱԾ քննչական վարչությունը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ խուզարկութան համար և քննչական մարմնի միջնորդությունը դատարանը բավարարել է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ խուզարկության ընթացքում Ա. Միրզոյանը իրեն պահել է «խոնարհ հարսի» նման:
Մանրամասները՝ քիչ ուշ