211652_close_icon
views-count5558 դիտում article-date 16:33 23-10-2014

Գագիկ Բեգլարյանը՝ փոխվարչապետ դառնալու մասին

Դուք միշտ հետեւություններ անում եք սխալ: Կառավարության շենքից դուրս գալիս այսպես արձագանքեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը լրագրողների կողմից իրեն ուղղված այն հարցին, թե տպավորություն է ստեղծվում, որ նա փոխվարչապետ դառնալու ցանկություն ունի: Գ. Բեգլարյանն ընդգծեց, թե փոխվարչապետ դառնալու ցանկություն չունի և ավելացրեց. «Տենց առաջարկություն չի եղել, տենց բան չկա: Իսկ եթե առաջարկություն չկա, ուրեմն հրաժարվելու կարիք էլ չկա»: Հիշեցնենք, որ փոխվարչապետի պաշտոնից Արմեն Գեւորգյանի հրաժարականից հետո, որպես փոխվարչապետի հավանական թեկնածու շրջանառվում է նաեւ Գագիկ Բեգլարյանի թեկնածությունը:

Նմանատիպ նյութեր