2466 դիտում
18:08 25-10-2017
Սուտ է. Արմեն Ռուստամյանը՝ Աղվան Վարդանյանի փոխվարչապետ դառնալու մասին
Սուտ է, ոչ մի այդպիսի խոսակցություն չկա. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հերքեց մամուլում շրջանառվող լուրը, թե առաջիկայում ՀՅԴ-ին տրվելու է փոխվարչապետի պաշտոն, և այն զբաղեցնելու է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Հարցին՝ փոխվարչապետի պաշտոնը ՀՅԴ-ին չե՞ն տալու, թե՞ պարզապես Աղվան Վարդանյանը չի լինելու, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Դա Ձեր եզրակացությունն է, ես պատասխանում եմ, իսկ Դուք այլ բան եք եզրակացնում»:
Հարցին, թե եթե ՀՀ փոխվարչապետի պորտֆելը տրվի ՀՅԴ-ին, ապա ո՞վ կլինի ՀՅԴ-ի՝ վարչապետի թեկնածուն, Ռուստամյանը պատասխանեց. ««Եթե»-ներով չենք առաջնորդվում, դրա ժամանակը կգա ու կխոսենք»:
Հիշեցնենք, որ այսօր մամուլի [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/25/1080639/]հրապարակումների[/url] համաձայն՝ հաջորդ տարի ՀՅԴ-ին կտրամադրվի փոխվարչապետի պաշտոն, և այդ պաշտոնին հավակնում է Աղվան Վարդանյանը:
Նմանատիպ նյութեր
4883 դիտում
10:08 25-10-2017
Աղվան Վարդանյանը փոխվարչապետ դառնալու ախորժակ ունի. «Ժամանակ»
25570 դիտում
14:18 03-05-2018
ՀՅԴ-ի հետ ոչ ոք չի կարող խաղեր տալ. Ռուստամյանը չբացառեց Աղվան Վարդանյանին ՀՅԴ-ից հեռացնելու հավանականությունը
Այս բաժնից
1102 դիտում
23:11 09-01-2025
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող հոխորտանքներին․ Արտակ Զաքարյան
895 դիտում
22:59 09-01-2025
Անհատական շարժունակության միջոցներով երթևեկությանը ներկայացվող պահանջների խախտման դեպքում տուգանք կնշանակվի
814 դիտում
22:47 09-01-2025
Բաքվում բռնությամբ կորզված որևէ «ցուցմունք» չի կարող փոխել մեր կարծիքն ու գործողությունները․ Բագրատ Սրբազան