Դավիթ Լոքյանն արձագանքել է իր՝ փոխվարչապետ դառնալու հնարավորությանը. ՀԺ
«Նախկին գյուղնախարար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանը արձագանքելով իր փոխվարչապետ դառնալու հնարավորությանը, երեկ մեզ հետ զրույցում ասաց. «Այդպիսի բան հնարավոր չէ, ՀՅԴ-ն կառավարության մաս չի կազմելու, ես չեմ լինելու փոխվարչապետ»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Իսկ միգուցե սառեցնելո՞ւ եք Ձեր անդամությունը Դաշնակցությանը հարցին Լոքյանն արձագանքել է. «Սխալվում եք, հնարավոր չէ, որ ես սառեցնեմ իմ կուսակցականությունը պաշտոն ունենալու համար»»:
Այլ հարցերի նախկին նախարարը չի պատասխանել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: