ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ փոխվարչապետ դառնալու մասին
Փոխվարչապետի պաշտոնից Արմեն Գեւորգյանի հրաժարականից հետո այդ պաշտոնի հավանական թեկնածուների ցանկում շրջանառվում է նաեւ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի անունը, այնինչ, ԱԺ այսօրվա քառօրյայում կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին օրինագծի քննարկումից առաջ Գագիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դա ապատեղեկատվություն է:
«Չկա, նման բան չկա, ժողովուրդ ջան»,-արձագանքեց Գագիկ Խաչատրյանը:
Դիտարկմանը, որ եթե նման առաջարկ լիներ, կհամաձայնվե՞ր, ասաց. «Պետական պաշտոնները ցանկությամբ չեն»: