211652_close_icon
views-count48087 դիտում article-date 10:52 11-10-2014

Առեղծվածային սպանություն Երևանում. ՀՀ ՊՆ զորամասի մոտ հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցում՝ ՀՀ Պն X զորամասի հարևանությամբ, գնացքի գծերի մոտ, տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ ոստիկանապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Ջոն Ֆարխոյանի և վարչության պետի տեղակալ Ահարոն Ներսիսյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության փորձաքրեագետներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Սարգիս Համբարձումյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատախազ Հայկ Ասլանյանը: Ոստիկանությունը հայտնաբերել է 25-30 տարեկան տղամարդու դի և, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, գլխի շրջանում կա հրազենային վնասվածք: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Այս պահին Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները պարզում են սպանվածի ինքնությունը: Ոստիկանությունն ունի կասկածներ, որ սպանությունը տեղի է ունեցել մեկ այլ վայրում և հանցագործը կամ հանցագործները դին տեղափոխել են նշված վայր: Մանրամասները՝ քիչ ուշ: Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր