16209 դիտում
14:22 30-09-2014
Առաքել Մովսիսյանը՝ հաճախ հայհոյելու մասին. հո ներսս չե՞մ պահելու, ինֆակտը խփի, 4 հատ երեխա ունեմ
Հո մեջս չե՞մ պահելու, ինֆարկտը խփի. չորս հատ երեխա ունեմ: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ արձագանքելով այն հարցին, թե ինչու հաճախ հայհոյանքները չի զսպում: Հատկապես ԱԺ-ում հաճախ է սիրում կրկնել «դավայ, ս…», «հայվան» եւ այլ արտահայտությունները:
«Ես ինչ կամ, էսա: Արտահայտվելուց արտահայտվում եմ, չարտահայտվելուց էլ չեմ արտահայտվում: Ինձ բոլորը սիրում են մենակ իմ ճիշտ խոսելու համար»- ավելացրեց Առաքել Մովսիսյանը:
Հարցին, թե այդ դեպքում ինչու են իր մասին հակասական կարծիքները շատ, պատասխանեց. «Նախանձը շատ է: Շատ պատգամավորներ կան, որ իրենց տարածքներում իրենց չեն էլ տեսել, իսկ իմ դարպասների դուռը միշտ բաց է ժողովրդի առաջ: Նախանձից է, որ ինձ ոչ ճիշտ բնութագրող խոսակցություններ են տարածվել»:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
2968 դիտում
00:45 15-03-2014
Գավրիլով. ի՞նչպես գոլ խփի Մովսիսյանը, եթե…
3332 դիտում
21:43 16-08-2019
Պոլսահայ երգչուհի Մարալ Այվազ. «Երևանով զբոսնելիս ներսս լցվում է աննկարագրելի խաղաղությամբ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
787 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
817 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»