Գավրիլով. ի՞նչպես գոլ խփի Մովսիսյանը, եթե…
Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին կիսապաշտպան Յուրի Գավիլովը Спорт-экспресс –ին տված հարցազրույցի ժամանակ անդրադրձել է մոսկովյան ակումբի հարձակվողներ Յուրա Մովսիսյանի և Լուկաս Բարիոսի վերջին շրջանում ցուցադրած խաղին: Նշենք, որ Ռուսաստանի առաջնության երկրոդ հատվածը մեկնարկելուց հետո հարձակվողները երկու խաղի ընթացմքում չեն կարողացել գրավել մրցակիցների դարպասը:
« Ի՞նչպես կարելի է գոլ խփել, եթե Մովսիսյանի և Բարիոսի խաղընկերները նրանց անհրաժեշտ փոխանցումներով չեն ապահովում: Հարձակվողները կախվածություն ունեցող խաղացողներ են և նրանց անհնար է մեն-մենակով գոլ ստեղծել: Իսկ երբ մրցակցի պաշտպանները անհատական հսկողություն են սահմանում, ապա ռմբարկուական սխրանքների մասին կարելի է միայն երազել»,-ասել է Գավրիլովը: