Հայկ Սարգսյանին երկրորդ անգամ են մերժել. նախընտրական ցուցակում նրա անունը չի լինի․ Փաստինֆո
Հայկ Սարգսյանին երկրորդ անգամ եւս մերժել են՝ ընդգրկելու նախընտրական ցուցակում։ Ինչպես հայտնի է, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը բողոքարկել էր ՔՊ վարչության այն որոշումը, որով դուրս էր մնացել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակից։
Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել Սարգսյանի հետ, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին։
Նրա եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը, «Փաստինֆոյի» հետ զրույցում չհերքեց տեղեկությունը, սակայն նաև չցանկացավ այն հաստատել՝ նշելով, որ ճիշտ կլինի, եթե եղբայրը ինքը խոսի այդ մասին։
Հիշեցնենք, որ ՔՊ-ն նաև Նաիրի Սարգսյանին էր մերժել ընդգրկվել նախընտրական ցուցակում։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ վարչության որոշումը չի բողոքարկել։
«Իմաստ չկար»,– ասաց Սարգսյանը։
Դիտարկմանը, թե ինչու ՔՊ-ում իրեն չեն սիրում, Սարգսյանը պատասխանեց. «ՔՊ-ն լայն հասկացություն է, պետք է հասկանալ, թե հատկապես ովքեր չեն սիրում։ Այդ մասին մենք առաջիկայում կխոսենք, հիմա կենտրոնացած ենք բարեգործական ծրագրերի վրա, որոնք իրականացնում ենք»։
Աղբյուր՝ Փաստինֆո