Երևանում բեռնատարը բախվել է գազատար խողովակին, տապալել այն և սկսվել է գազի արտահոսք․ օպերատիվ են գործել փրկարարները, պարեկները «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերությունները և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան 4-րդ փողոցում բեռնատարը բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր դադարեցրել են գազի արտահոսքը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Սարգիս Մելքումյանը և պարեկ Գոռ Հովհաննիսյանը։
Դեպքի վայրում նշված փողոցի 59 տան բնակիչը ասում էր, որ գազատար խողովակին հարվածել է կցորդիչով բեռնատար և տապալել գետնին, ինչից հետո դեպքի վայրից հեռացել է բեռնատարը։ Նա նշեց նաև, որ գազատար խողովակի տապալելու հետևանքով վնասվել է նաև կայանված ավտոմեքենայի դիմապակին և թափքը։
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է դեպքի հանգամանքները, բեռնատարի մակնիշը ու վարորդի ինքնությունը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։