211652_close_icon
views-count27785 դիտում article-date 20:00 20-09-2014

Դժբախտ դեպք Երևանում․ վարորդը մեքենան վարելու ընթացքում հանկարծամահ է եղել և բախվել մեկ այլ ավտոմեքենայի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 20֊ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամ 18․30֊ի սահմաններում Opel Astra մակնիշի 34 MՏ 697 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթաշեն վարչական շրջանում՝ Բեկ֊Փիրումյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Opel Vectra մակնիշի 23 ՍՏ 303 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Ռոբերտ Նավասարդյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև նույն բաժնի քննիչն ու փորձագետը՝ քննիչ Սարգիս Մարգարյանի գլխավորությամբ։ Օպերատիվ֊քննչական խումբը Opel Astra-ի ղեկին հայտնաբերել է վարորդին՝ մահացած վիճակում, և ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, վթարի պատճառը եղել է վարորդի հանկարծամահ լինելը։ Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է մահացած վարորդի և մյուս ավտոմեքենայի վարորդի ինքնությունը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր