211652_close_icon
views-count32029 դիտում article-date 18:05 03-09-2014

Ավտովթար Երևանում. 06-ի վարորդը վթարից հետո հայտարարում էր՝ ես Վրաստանից եմ, լավ եմ արել՝ խմել եմ, ես եմ՝ իմ կայֆը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Բաշինջաղյան փողոցում Վազ 2106 մակնիշի 23 ՕԼ 037 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է սեփական տների մոտ կայանված մեկ այլ ավտոմեքենայի, այնուհետ փլուզել հարևանությամբ գտնվող պատը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը գլխի շրջանում ստացել է վնասվածք և քաղաքացիներն օգնություն են ցուցաբերել նրան ու ահազանգել 1-03 Շտապ օգնություն, որտեղից ժամանած բրիգադը նրան տեղափոխել է հիվանդանոց, սակայն նա ճանապարհին կանգնեցրել է մեքենան և դուրս եկել այնտեղից: Այս պահին վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ովքեր վարորդից փորձում են պարզել նրա տվյալները, սակայն նա հրաժարվում է պատասխանել ճանապարհային ոստիկանների հարցերին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների, նա գտնվում է ոչ սթափ վիճակում: Քիչ հետո ճանապարհային ոստիկանները նրան պետք է տեղափոխեն բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդն ասում էր. «Ես Վրաստանից եմ, լավ եմ արել, խմել եմ, ես՝ իմ կայֆը»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր