211652_close_icon
views-count14528 դիտում article-date 13:55 16-08-2014

Դիմակավորված ու զինված ավազակային հարձակում՝ Արաբկիր վարչական շրջանում

Երեկ՝ օգոստոսի 15-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում դիմակավորված անձը՝ զինված գազային ատրճանակով, մտել է Սուրբ Աբգար Թագավորի փողոցի 41 տան բաց դարպասից ներս, ծեծի ենթարկել 60-ամյա Ռուբիկ Մինասյանին և նրան պատկանող ավտոտնակում ատրճանակի սպառնալիքի տակ պահանջել գումար, ոսկյա և արծաթյա զարդեր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստահակը, հանդիպելով դիմադրության, հարվածներ է հասցրել Ռ. Մինասյանի գլխին և դիմել փախուստի՝ հափշտակելով տուժածի ոսկյա շղթան, որի արժեքը կազմում է 1 մլն 200,000 դրամ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փախուստից առաջ դիմակավորված ճիվաղը կրակոցներ է արձակել: Նշված վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ քննչական խումբը, ովքեր հայտնաբերել են 9 մմ տրամաչափի գազային ատրճանակի 3 հատ փամփուշտ: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Նմանատիպ նյութեր