211652_close_icon
views-count18186 դիտում article-date 22:59 13-08-2014

Վայոց Ձորի մարզում 15֊ամյա աղջիկը մորը պաշտպանելու նպատակով դանակով հարվածներ է հասցրել հորը

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 12֊ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված մարզի գյուղերից մեկի տնից Վայքի հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված մի տղամարդ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված տղամարդը դանակահարվել է իր անչափահաս աղջկա կողմից։ Պատճառը եղել է այն, որ հայրը հաճախակի ծեծի է ենթարկել կնոջը, և երեկ հերթական ծեծի ժամանակ աղջիկը փորձել է միջամտել, սակայն հայրը երեխային էլ է սկսել հարվածել։ Այդ ամենից հետո աղջիկը խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածել է հորը։ Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, և այսօր քննիչը արդեն մանկավարժների ներկայությամբ լսել է երեխային։

Նմանատիպ նյութեր