211652_close_icon
views-count26035 դիտում article-date 12:49 12-08-2014

Բացառիկ ֆոտոռեպորտաժ և տեսանյութ՝ երեկ Վերին Լարսում 20 ժամից ավել տեւած կուտակումներից

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը բացառիկ ֆոտոռեպորտաժ է ներկայացնում երեկ` օգոստոսի 11-ին, Վերին Լարսի անցակետում 20 ժամից ավել տեւած կուտակումներրից: Հարկ է նկատել, որ կուտակված մեքենաների շարասյունը 10 կիլոմետրից անցել է: Վրացիներն էլ իրենց անցակետն են փակել, քանի որ կուտակումը հասել է մինչեւ իրենց սահման: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]—ի թղթակցի հետ զրույցում կուտակման մեջ հայտնված հայերը պատմել են, որ հայերի նկատմամբ վերաբերմունքը ընդգծված բացասական է եղել եւ նրանց կարծես որքան հնարավոր է փորձել են երկար սպասեցնել: Հայերից յուրաքանչյուրից 100 ռուբլի են հավաքել ուղեբեռը չստուգելու համար, իսկ ով չի կարողացել վճարել, ժամերով սպասել է: Անգամ վճարողները 11 ժամ սպասել են մինչեւ անցակետը անցնեն: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ թեև Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից Հայաստանի ԱԳՆ-ին հայտնել են, որ Վերին Լարսի անցակետը բնականոն կերպով արդեն գործում է, բայց այնտեղից կուտակումների մեջ հայտնված քաղաքացիները մեզ հետ կապ էին հաստատել եւ նշել, որ կուտակումները ավելի մեծ թափ են ստացել: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը հայտնել էր, որ լուսադեմից այնտեղ են եւ. որեւէ դրական տեղաշարժ չկա: Մինչեւ այդ Հայաստանի ԱԳՆ-ն, արձագանքելով հրապարակմանը, հայտնել էր, որ Վերին Լարսի անցակետում կուտակումներ են առաջացել մարդկանց` սովորականից ավելի մեծ հոսքի արդյունքում: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ 7 ժամից ավելի ռուս-վրացական սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետում արտակարգ իրավիճակ է տիրում: Ինչպես փոխանցել էր SHAMSHYAN.com-ի թղթակիցը, մեքենաների՝ 10 կիլոմետրից ավելի ձգվող հերթ է գոյացել: Կանայք եւ երեխաները չեն դիմանում շոգին եւ սպասողական վիճակին: Պարբերաբար ուշաթափություններ են գրանցվում: Սակայն անցակետից չեն փոխանցել, թե ինչն է պատճառը, որ մարդկանց պահում են նման սպասողական վիճակում: Սպասողական վիճակում հայտնված հայերը [color=#EF2929]SHAMSHYAN.com-[/color]ի միջոցով Հայաստանի արտգործնախարարությանը խնդրել էին կապ հաստատել անցակետի անձնակազմի հետ եւ ստեղծված իրավիճակի հետ կապված փորձեն լուծումներ գտնել: 20:00 [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղակիցը հայտնում է, որ քիչ առաջ նոր թույլ են տվել սահմանը անցնել։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր