211652_close_icon

Արտակարգ իրավիճակ Սյունքի մարզում․ Շինուհայրի խաչմերուկում պարեկները, փրկարարներն ու ճանշինականները բքի պայմաններում բացում են մերկասառույցով պատված մի քանի կիլոմետր ճանապարհը․ բեռնատարների շարժը ժամանակավորապես արգելվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count793 դիտում article-date 17:57 24-01-2026
Այսօր՝ հունվարի 24-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի և 2-րդ վաշտի հրամանատար Ազատ Թադևոսյանի գլխավորությամբ, շարունակում են ուժեղացված ծառայությունը Սյունիքի մարզում։

Այս պահին ուժեղ բքի պատճառով Շինուհայր խաչմերուկից դեպի Կապան ավտոճանապարհին բեռնատարների շարժը, ելնելով վարորդների անվտանգությունից, ժամանակավորապես դադարեցվել է։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհը սպասարկող Գորիսի ճանշինը արդեն 2 օր է՝ հսկայածավալ աշխատանքներ է իրականացնում, ինչի արդյունքում ճանապարհները հիմնականում անցանելի են։

Սակայն որոշ հատվածներում ճանապարհը մաքրելուց հետո բուքը իր «սև գործն» է անում՝ ձյունը կրկին բերում ու լցնում մաքրված ճանապարհների վրա։

Ճանշինի տեխնիկային ուղեկցում են պարեկները, որպեսզի որոշ «վայ» վարորդներ, հիմնականում՝ իրանցիներ, չփորձեն բեռնատարները կայանել, չերթևեկեն հանդիպակաց գոտիով և խցանումներ չառաջանան։

Պարեկներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի և Գորիսի հրշեջ-փրկարարները աշխատում են բքի պայմաններում. քամին այնքան ուժգին է, որ մի քանի պարեկների և փրկարարների անգամ գլխարկներն է քշել։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր